հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում խախտումներ են հայտնաբերվել

«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում խախտումներ են հայտնաբերվել

«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հաշվեքննության ժամանակ հայտնաբերվել է փաստաթուղթ, որը վկայում է խախտումների մասին։

Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում` Հաշվեքննիչ պալատի հետազոտությունների արդյունքների մասին եզրակացության քննարկմանը հայտնեց ՀՊ ներկայացուցիչ Կարեն Առուստամյանը։

Նրա խոսքով՝  նշված փաստաթուղթն ուղարկվել է դատախազություն՝ ուսումնասիրման։ Դրանում հայտնաբերվել են անհամապատասխանություններ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության և միջազգային կապալառուների միջև` կապալառու ընկերությունը պատշաճ չափով չի կատարել իր պարտավորությունները։  

Ըստ Առուստամյանի` դրա հետևանքով 2017-ին դադարեցվել է Չարենցավանի ենթակայանի վերակառուցումը. «Եղել է ծրագիր, և դրա իրականացման հետևանքով ընդունել են որոշում աննպատակահարմարության մասին։ Եվ սա՝ այն դեպքում, երբ կապալառուին արդեն վճարվել էր 1,2 մլն դոլար որպես կանխավճար»:

 

  • Կիսվել: