երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանի արձագանքը կորոնավիրուսի կանխարգելմանը եղել է տեղին ու ժամանակին. Անահիտ Ավանեսյան

Հայաստանի արձագանքը կորոնավիրուսի կանխարգելմանը եղել է տեղին ու ժամանակին. Անահիտ Ավանեսյան

Հայաստանի արձագանքը կորոնավիրուսի կանխարգելմանը եղել է տեղին ու ժամանակին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Պետությունը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցառումները, որ կանխարգելի ու ապահովի բուժօգնությունը, որ մեր բժիշկներն ապահովված լինեն դիմակներով ու այլ պարագաներով»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ իրենք կարողացել են կառավարել թե՛ հիվանդացության տարածումը, թե՛ դրա հետևանքների վերացումը։

«Ես պետք է ասեմ, որ այսօր գնահատվում են հետևանքները ու կան երկրներ, որտեղ երկու տարի դպրոց չեն հաճախել, ու այսօր է երևում նրանց կրթական բացթողումների հետևանքը, իսկ Հայաստանում մենք հասկացանք, որ կյանքը չի կարող կանգ առնել»,- ասաց նա։

  • Կիսվել: