կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է

Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է

«Հետք» կայքի հրապարակման, ինչպես նաև լրագրողի ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Գրիգոր Լուսավորիչ և Ազատության պողոտա հասցեներում գտնվող «ԱՌ-ԲԵ Ռետէլի» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում (հայ-բելառուսական խանութներ)։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Արդյունքում հայտնաբերվել է «LEOR» ապրանքանիշի ժամկետանց սննդամթերք․ ձկան պահածո՝ կիլկի, 2 հատ, աղցան կորեական՝ 1 հատ, ատլանտիկական սելդ յուղի մեջ՝ 2 հատ, աղցան բազուկով կորեական՝ 1 հատ։

Նշված ապրանքները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել։

  • Կիսվել: