շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հատկացված միջոցները մասամբ եղել են պարտավորությունների մաս «Fly Arna» ընկերության ստեղծման նախագծի շրջանակում. նախարար

Հատկացված միջոցները մասամբ եղել են պարտավորությունների մաս «Fly Arna» ընկերության ստեղծման նախագծի շրջանակում. նախարար

2023թ. Հայաստանի Ազգային շահերի հիմնադրամին (ANIF) հատկացված գումարը (10 մլն դոլար- խմբ.) ուղղվել է այն բացը վերացնելուն, որը կար մեր ներդրումային պարտավորություններում՝ «Fly Arna» ավիաընկերության ստեղծման նախագծի շրջանակում։ Այս մասին հունվարի 31-ի մամուլի ասուլիսում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ միջոցներն ուղղվել են այն բանին, որպեսզի կատարվի ներդրումային պարտավորությունը։ Նա ավելացրել է, որ «Fly Arna»  ավիաընկերությունը հիմնվել է ոչ թե Հայաստանի Ազգային շահերի հիմնադրամի, այլ «Air Arabia» ավիաընկերության կողմից։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական շահերի հիմնադրամը վերջերս հայտարարել էր 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումների մասին, ոոնցից 10 մլն դոլարը ուղղվել է «Fly Arna» ավիաընկերությանն աջակցելուն։ Սակայն որոշ ժամանակ անց ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները՝ դա բացատրելով գործառնական փոփոխություններով։

  • Կիսվել: