ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով

Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում որոշել է Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» (EGPS Grant No. TF0B4808) նամակ համաձայնագրի շրջանակում պլանավորված բոլոր միջոցառումներն ավարտին հասցնելու համար երկարաձգել ծրագրի ժամկետը 9 ամսով՝ մինչեւ 2024թ. դեկտեմբերի 31-ը:

Ծրագրի ժամկետն անհրաժեշտ էր երկարաձգել՝ ապահովելու համար Արդյունահանող ճյուղերի թափանցիկության Նախաձեռնության (ԱՃԹՆ) աշխատանքային ծրագրով նախատեսված և 2024 թվական հետաձգված կարևոր միջոցառումների կատարումը: Մասնավորապես.

2023թ. սկսված և ներկայումս ընթացող ԱՃԹՆ-ի Ստանդարտին համապատասխան մետաղական հանքարդյունաբերության տվյալների համակարգված բացահայտումների (ՏՀԲ) հարթակի ստեղծման աշխատանքները մեկնարկելու և ավարտելու համար:

Հարթակի ստեղծման տեխնիկական առաջադրանքը քննարկվել է բոլոր լիազոր պետական մարմինների հետ՝ որպեսզի  ստեղծվելիք հարթակը փոխգործելիության սկզբունքով լիարժեք ինտեգրի տարբեր մարմինների ՏՏ համակարգերը՝ մեկ միասնական ազգային հարթակում:

Այժմ ընթանում է հաստատված տեխնիկական առաջադրանքի հիման և Համաշխարհային բանկի կողմից հավանություն ստացած «Տվյալների համակարգված բացահայտումների ծրագրային փաթեթի» գնման հայտով անցկացված մրցույթի արդյունքների ամփոփման ավարտական փուլը:   Նախնական գնահատականով մրցույթի հաղթող  մասնագիտական ընկերությունը կընտրվի և նրա հետ համապատասխան պայմանագիր կկնքվի   2024թ. հունիսին, իսկ աշխատանքները կընթանան մինչև դեկտեմբերի 15-ը, որի արդյունքում Հայաստանը կունենա պորտալ, որի միջոցով հանքարդյունաբերության ոլորտի համապատասխան առաջնային տեղեկատվության տիրապետող լիազոր մարմիններում ՏՏ նոր լուծումների միջոցով բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով: 

  • Կիսվել: