երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հաջորդ տարի ԱԻՆ-ին կհատկացվի 15 միլիարդ 184 միլիոն դրամ

Հաջորդ տարի ԱԻՆ-ին կհատկացվի 15 միլիարդ 184 միլիոն դրամ

2020 թ-ի պետական բյուջեով Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի շուրջ 15 միլիարդ 184 միլիոն դրամ՝ այս տարվա համեմատ  շուրջ 2,5 մլրդ դրամով ավելի։ Այսօր Ազգային ժողովում ասաց ԱԻ նախարար Ֆելիսքս Ցոլակյանը։

Անդրադառնալով փրկարարների աշխատավարձերին՝ նախարարը նշեց, որ սեպտեմբերին կառավարությունն արդեն բացառիկ որոշում է կայացրել՝ պարգևավճարների տեսքով բարձրացնել փրկարարների աշխատավարձը. «Բացառիկ է այն առումով, որ համակարգում աշխատավարձի նման կտրուկ բարձրացում երբևէ չի եղել»։

Ֆելիքս Ցոլակյանը խոսելով իրականացվելիք ծրագրերի մասին՝ կարևորեց աղետների սպառնալիքներին դիմակայելու հարցում հասարակության և պետության բոլոր կառույցների համագործակցությունը։

Դրա համար, ըստ նրա, բնակչության շրջանում՝ քաղաքացիների գիտակցման մակարդակի բարձրացման համար, պետք է  իրականացվեն իրազեկման, կրթական ծրագրեր։

 

  • Կիսվել: