երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գրեթե 950 մլն դոլար մուտք չի արվել ՀՀ պետբյուջե. Ջանջուղազյան

Գրեթե 950 մլն դոլար մուտք չի արվել ՀՀ պետբյուջե. Ջանջուղազյան

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ԱԺ-ում ասաց, որ Հայաստանի պետբյուջե մուտք չի արվել 454, 7 մլրդ դրամ, գրեթե 950 մլն դոլար։ Այս գումարը կարող էր պետբյուջե մտնել, եթե չտրվեին հարկային արտոնություններ այս կամ այն ոլորտին, կամ այս կամ այն գործունեությանը։

Ըստ նախարարի՝ մեր կառավարությունը պատրաստվում է աստիճանաբար պակասեցնել այդ արտոնությունները, քանի որ այդ մոտեցումը ամենաքիչ արդյունավետն է։

Ջանջուղազյանը նաև նշեց, որ ավելի վաղ կառավարության կողմից տրամադրված հարկային եւ այլ արտոնությունների արդյունքները պատշաճ կերպով կուսումնասիրվեն եւ կվերլուծվեն։

«Մենք ցանկանում ենք հասկանալ, թե որքանով են այդ արդյունքները բավարար եւ համադրելի՞ են արդյոք այն արտոնություններին, որոնք ավելի վաղ տրամադրվել էին պետության կողմից»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: