երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա

«Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նախորդ տարեվերջից վաճառքի է դրվել, սակայն գնորդ դեռ չի հայտնվել: Հյուրանոցի՝ այսօր նախատեսված հերթական աճուրդը չի կայանալու: Այս մասին հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Պատճառը դարձյալ գնորդի բացակայությունն է:

Բաբայանը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ նախատեսված է վեց ամսում երեք անգամ աճուրդ կազմակերպել:

  • Կիսվել: