երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գերմանական MAN ավտոբուսներից 4-ն արդեն Երեւանում է, հաջորդ 4 հատը կհասնի 2 օրից

Գերմանական MAN ավտոբուսներից 4-ն արդեն Երեւանում է, հաջորդ 4 հատը կհասնի 2 օրից

Երեկ Երեւան է ժամանել գերմանական MAN մակնիշի ավտոբուսների 4 միավոր խմբաքանակը, որը տեղակայվել է «Երեւանտրանս» ընկերության տարածքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը:

Նրա խոսքով, ելնելով ձմեռային պայմաններում անվտանգ երթեւեկության նպատակներից ավտոբուսները Երեւան կհասնեն 4-ականով, հյաջորդ խմբաքանակն ակնկալում են 2 օրից՝ դեկտեմբերի 28-ին:

Ինչ վերաբերում է չինական «Ժոնգտոնգ» ավտոբուսներին, Թարփոշյանն ասաց. «Առնվազն 30 միավոր խմբաքանակը մինչեւ տարեվերջ կտեղափոխեն, մնացածը հաջորդ տարի կսկսեն փոխադրել»:

  • Կիսվել: