երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Բաբկեն Թունյան

Եթե պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Բաբկեն Թունյան

Եթե պետական պաշտոնյան ինչ-որ միջոցառում է կազմակերպում՝ հարսանիք, ծննդյան արարողություն կամ ցանկացած այլ միջոցառում և հյուրերը ծրարներով նվեր են բերում, հիմա որոշակի շեմը գերազացնելու դեպքում արդյո՞ք դրանք թույլատրելի են, թե՞ ոչ: Պաշտոնյային հրավիրում են որևէ հյուրընկալության և սեղանի հաշիվը փակում է հրավիրողը՝ ընդունելի է, թե՞ ոչ տվյալ օրենքի շրջանակներում:

Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրեց Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանին:

«Հարսանիքին ստացվող նվերներն առանձին հայտարարագրման ենթակա բլոկ է ցանկացած հանրային ծառայողի դեպքում: Այս նախագծով մենք հետագա կարգավորումներ ենք տալիս  պետական սեփականություն դարձած նվերների հետագա ճակատագիրը և կառավարումը»,- պատասխանեց նա:

  • Կիսվել: