չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024

Էլեկտրոնային կադաստրի նոր կայքը գործարկվեց. նոր ծառայություններ են նախատեսվել

Գործարկվել է էլեկտրոնային կադաստրի նոր կայքը, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ քաղաքացիներին Կադաստրի կոմիտե դիմումներ ներկայացնելու առցանց, առանց գրասենյակներ այցելելու։

Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ փոփոխությունների արդյունքում կայքը դարձել է ավելի մատչելի, և ավելացվել են նոր ծառայություններ անշարժ գույքի գնահատողների և գեոդեզիստների ու չափագրողների համար։ Քաղաքացին կարող է հետևել իր դիմումի ընթացքին, կատարել տեղեկատվության հարցում, ձեռք բերել էլեկտրոնային քարտեզներ և կատարել մի շարք այլ գործարքներ։

«Կոմիտեի Ֆեյսբուք»-ի  էջում պարբերաբար կտեղադրվեն ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք կօգնեն հեշտությամբ օգտվել կայքից:

  • Կիսվել: