հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ձվի գինը մարտին փետրվարի համեմատ նվազել է 7.5%-ով

Ձվի գինը մարտին փետրվարի համեմատ նվազել է 7.5%-ով

Հայաստանում մսամթերքի ապրանքային շուկայում 2020 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ, գրանցվել է 4.5% գնանակում, իսկ 2020 թվականի փետրվարի համեմատ՝ 1.2% գնանկում, InfoPort.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագական կոմիտեից:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020-ի մարտին 2019 մարտի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 0,8% գնանկում:

Ըստ նույն աղբյուրի, ձվի գինը 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ նվազել է 31.2%-ով, իսկ 2020թ. փետրվարի համեմատ` 7.5%-ով: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ գրանցվել է 5.3%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 0.8% գնանկում:

  • Կիսվել: