հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դատարանն անվավեր է ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը և բավարարել «Լիդիան»-ի հայցը

Դատարանն անվավեր է ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը և բավարարել «Լիդիան»-ի հայցը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը ՀՀ վարչական դատարանն անվավեր է ճանաչել, ինչպես նաև բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը, տեղեկացնում են «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունից։

Նշենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողությունից՝ մինչև ՀՀ Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները»: Դրանք, ինչպես պնդում էր Արթուր Գրիգորյանը, առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում:

ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքները չեն հիմնավորվել անկախ փորձաքննությունից հետո:

Դատարանն արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է հարուցել՝ կապված նրա անկողմնակալության հետ:

Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը և չի արել:

  • Կիսվել: