ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բոլոր տանն էլ նույնն է. կարելի է ստուգել՝ ում տանը քանի ավելորդ դեղ կա. Փաշինյանը պետության անարդյունավետ ծախսերի մասին

Բոլոր տանն էլ նույնն է. կարելի է ստուգել՝ ում տանը քանի ավելորդ դեղ կա. Փաշինյանը պետության անարդյունավետ ծախսերի մասին

Ինչքան հեռու է պետությունը մարդուց, այնքան ավելի դեմոնիզացված է, ավելի օտար է. մենք պետք է բացատրենք, որ այստեղ տեղի է ունենում նույն բանը, ինչ իրենց տներում, իրենց ընտանիքներում: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսքան խոսում ենք դպրոցների ու ճանապարհների կառուցման մասին, թե որակի հետ կապված ինչքան խնդիրներ ունենք: Մարդիկ, որոնք մանսավոր տներ են կառուցում, թող թղթի վրա իրենց համար գրեն, թե քանի անգամ են իրենք քանդում ու նորից կառուցում, քանի անգամ են վիճում կամ կռվում շինարարների հետ, քանի անգամ են պարզում, որ էն մետլախը, որ գնացել իրենց ձեռքով խանութից առել են, բերել են, որ խփեն, էն չի, ինչը իրենց ցույց են տվել խանութում: Սա նույն պատմությունն է, բայց մենք պետք է մարդկանց հետ խոսենք սրա մասին: Այն, ինչ տեղի է ունենում պետական ծրագրերի հետ, նույնը տեղի է ունենում յուրաքանչյուրի ընտանիքում:

Մենք կարող ենք մի էքսպերիմենտ անել, գնալ, տեսնել, թե ում տանը քանի ավելորդ դեղ կա ու քանի դարակ: Բա դա անարդյունավետ ծախս է: Էլ չեմ ասում, որ բժիշկը նշանակում է 10 դեղ, առնում ենք, երեքը խմում ենք, էն 7-ը մնում է դարակում: համ չենք բուժվում, համ ավելորդ ծախս ենք անում:

Ուզում եմ ասել, որ այն, ինչ մասին մենք կռավարության նիտերում խոսում ենք, այդ նույն քննարկումները կարող են լինել բազմաթիվ ընտանիքների ընտանեկան ժողովներում, թե այդպիսի ժանր գոյություն ունի ընդհանրապես»,- հայտարարեց Փաշինյանը:

  • Կիսվել: