երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բարեկարգե՛ք Ձեր ռեստորանի սանհանգույցը և նպաստե՛ք ՀՀ տուրիզմի զարգացմանը. «Լճակ»

Բարեկարգե՛ք Ձեր ռեստորանի սանհանգույցը և նպաստե՛ք ՀՀ տուրիզմի զարգացմանը. «Լճակ»

Եղեգնաձորի «Լճակ» ռեստորանն առաջինն է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և վերանորոգել ռեստորանի զուգարանը։

Ռեստորանի ֆեյսբուքյան էջը այս առնչությամբ հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածվել։

«Սիրելի հայրենակիցներ, հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ-հորդորին այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ռեստորանների, հյուրանոցների և հանգստյան գոտիների սանհանգույցներն իրենց նորոգվածության աստիճանով և սանիտարահիգիենիկ պայմաններով հանդիսանում են օտարերկրացիների և զբոսաշրջիկների մոտ Հայաստանի մասին իբրև տուրիստական երկրի՝ դրական կարծիքի ձևավորման և լավ տպավորության ստեղծման առաջնային և կարևորագույն փաստական գործոններից մեկը, ԼՃԱԿ ռեստորանը առաջինը ձեռնամուխ եղավ սկսելու վերանորոգման աշխատանքներ զարկ տալով այս հարցի հրատապ լուծմանն ու իր ներդրումն ունենալ սեփական երկրի տուրիզմի զարգացմանը։

Եվ այսպիսով մենք սկսում ենք նոր #Challenge:

Միացե՛ք ՄԵԶ, բարեկարգե՛ք Ձեր հյուրանոցի կամ ռեստորանի սանհանգույցները և նպաստե՛ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»,– գրված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է զուգարաններին:

Նրա խոսքով՝ սա քաղաքակրթական կարեւորագույն խնդիր է: «Երբեմն տեսնում ես, որ որեւէ տեղ բացված է 5-աստղանի ռեստորան, աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է՝ աղետյալ մի շրջանում ես գտնվում: Չի կարելի 500 հազար դոլարանոց շինություն կառուցել եւ ենթադրենք ալարել 50 հազար ավել ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար: Սա նաեւ քաղաքաշինական նորմերի հարց է»,-ասել էր Փաշինյանը:

  • Կիսվել: