երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այս տարի անբարեխիղճ  մրցակցության վերաբերյալ բողոքները 10-15 տոկոսով աճել են

Այս տարի անբարեխիղճ  մրցակցության վերաբերյալ բողոքները 10-15 տոկոսով աճել են

2019 թվականին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրած վարույթների քանակը նախորդ տարվա համեմատ զգալիորեն գերակատարվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա նշեց, որ այս տարի անբարեխիղճ  մրցակցության վերաբերյալ բողոքներն աճել են 10-15 տոկոսով. «2018թ-ին գրանցվել է անբարեխիղճ մրցակցության 49 դեպք, 2019թ-ին՝  53 դեպք, գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային  համաձայնության դեպքերը նույնպես ավելացել են. 2018 թ-ին եղել է 9 դեպք, 2019 թ-ին՝ 22 դեպք, համակենտրոնացումների գործընթացներ ուղղությամբ գրանցվել է 36 դեպք՝ 2018թ-ի 32-ի փոխարեն»,- նշեց Գեղամ Գևորգյանը։

Ի դեպ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ Հանձնաժողովն առաջին անգամ պետական մարմինների նկատմամբ պատասխանատվության միջոցներ է սկսել.«Նոր մշակույթ ենք ուզում ձևավորել»։

ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց, որ ներկայում հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսում կաթնամթերքի, կարագի շուկայում, որի արդյունքները կամփոփեն հաջորդ տարվա սկզբին. «Այս պահին կարող եմ ասել, որ կարագի ոլորտում անբարեխիղճ մրցակցության դրսևորում բուսական յուղի օգտագործման տեսքով չի հայտնաբերվել։ Թթվասերի մասին կհայտնենք հաջորդ տարի, բայց պատկերն այդքան էլ հուսադրող չէ»։

  • Կիսվել: