երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ավտոներկրողները չեն ցանկանում Գյումրի գնալ

Ավտոներկրողները չեն ցանկանում Գյումրի գնալ

Այսօր Նորագավիթի մաքսատան ճանապարհին հավաքվել էին մի խումբ ավտոներկրողներ, որոնք պարզել էին «Չենք ուզում գնալ Գյումրի» գրություններով պաստառներ:

Ցուցարարները պահանջում էին, որ իշխանությունները թույլ տան իրենց այս երկու ամսվա ընթացքում նույնպես մեքենաները մաքսազերծել Երևանում, քանի որ Գյումրի գնալը հարմար չէ։

«Մեկ ամիս, երկու ամիս, 20 օր է մնացել։ Ձմեռվա ժամանակ մենք ո՞ր շոֆերի վրա վստահ լինենք, որ առոք-փառոք մեր մեքենան կտանի, իրեն կամ մեկ ուրիշի չի սպանի»,-ասում էին ցուցարարները, որոնք ավելի ուշ փակեցին Նորագավիթի մաքսատան ճանապարհը:

Նշենք, որ Գյումրու մաքսատանը մեծ հերթեր են առաջացել ավտոներկրողների կուտակման պատճառով: Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 15-ից կառուցման փուլում գտնվող մաքսատունն էլ հավանաբար կշահագործվի։

  • Կիսվել: