շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ավելի քան 900 աշխատակիցների աշխատավարձը 5-94%-ով կբարձրանա․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ավելի քան 900 աշխատակիցների աշխատավարձը 5-94%-ով կբարձրանա․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թվականի հունվարից կբարձրացնի երեխաների շուրջօրյա խնամքի հինգ հաստատությունների, հատուկ և ընդհանուր տիպի տուն-ինտերնատների ավելի քան 900 աշխատակիցների աշխատավարձը 5-94%-ով։ Աշխատավարձերի միջին աճը կկազմի շուրջ 30%։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության փաթեթ՝ առաջարկելով աշխատող քաղաքացիների աշխատավարձից պահել ամսական 6 տոկոս առողջության հարկ:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ «առողջության հարկ» նախատեսող հայեցակարգի վերաբերյալ դեռ վերջնական կայացված որոշում չունի: Նա տեսնում է հարցի համակողմանի քննարկման, առողջության ապահովագրության համար նաև այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք:

  • Կիսվել: