երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը

Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը

Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս մասին InfoPort.am-ին հայտնում են Արմենիա ավիաընկերությունից։

«Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն: Արմենիա ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին:
Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը:
Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթները»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: