երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու ՏՏ ոլորտի ապագայի համար. Վանեցյան

«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու ՏՏ ոլորտի ապագայի համար. Վանեցյան

 «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար, այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն: Այս լաբորատորիաները նաև լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար», -գրել է նա:

Նշենք, որ «Արմաթ» լաբորատորիաների գործունեության շուրջ ԿԳՄՍ նախարարության և հանրակրթական դպրոցներում այդ լաբորատորիաների ներդրումն իրականացնող ԱՏՁՄ ընկերության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հեռակա բանավեճը առաջացել էր օրերս, երբ Վարդանյանը հարցազրույցում հայտարարել էր, որ ԿԳՄՍ-ն դադարեցնում է այդ ծրագի ֆինանսավորումը, իսկ նախարարն էլ հերքել էր Վարդանյանի հայտարարությունը՝ համարելով այն սուտ: Նախարար Արայիկ

Հարությունյանը նաև ներկայացրել էր վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ հակառակը՝ այդ լաբորատորիաների համար ֆինանսավորումն աճել է:

  • Կիսվել: