երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արհեստական բանականությունը շրջադարձային նշանակություն ունի թե՛ տնտեսության, թե՛ մարդկության համար. Քերոբյան

Արհեստական բանականությունը շրջադարձային նշանակություն ունի թե՛ տնտեսության, թե՛ մարդկության համար. Քերոբյան

Փետրվարի 2-ին Երևանում անցկացվել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովը, որի կազմակերպիչներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Կենտրոնական բանկը, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը և Skill Event Marketing Company-ն։
 
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ։
 
Համաժողովի նպատակն էր միավորել ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին և արհեստական բանականության ոլորտի փորձագետներին՝ ուսումնասիրելու արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարությունները:
 
«Արհեստական բանականությունը բոլոր միջազգային, խորհրդատվական, գիտական կենտրոնների կողմից համարվում է արտադրողականության խթանման հզոր գործիք և շրջադարձային նշանակություն ունի թե՛ տնտեսության, թե՛ մարդկության համար և այս համաժողովը կարևորվում է նրանով, որ այն համընկնում է մեր տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակի հետ, այն է՝ աշխատանքի արտադրողականության բարձրացումը»,- նշել է Վահան Քերոբյանը։
 
Համաժողովի բանախոսների թվում էին Embodied ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Փիրջանյանը և ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը:

  • Կիսվել: