Արենի գյուղում նոր դպրոց կկառուցվի. Գյուղի համապատասխան տարածքը նվիրաբերվեց Հայաստանին
ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրկրթական դպրոց կկառուցվի: Այդ նպատակով կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում որոշում կայացրեց, որով Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 1․28439 հա հողամասը նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետությանը:
Այն գտնվում է Արենի գյուղ Արենի 27-րդ փողոց 1-ին նրբանցք 1 հասցեում: