երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՊԵԿ նախագահի տեղակալը արձագանքում է Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին

ՊԵԿ նախագահի տեղակալը արձագանքում է Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին

Պետական եկամուտների կոմիտեում թիրախային ստուգումների գործելաոճը բացակայում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե հարկային ստուգումներ միայն իր նկատմամբ է իրականացվում։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե  բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում. «Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից դրել են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, բայց ստուգելուն ձև կա, չափ կա»։

Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝  ստուգումների իրականացման կարգ գոյություն ունի, ուստի ցանկացած պահի կամ կամայականորեն հնարավոր չէ ինչ-որ մի տնտեսվարողի նկատմամբ ստուգումներ իրականացնել. «Դրա համար անհրաժեշտ են համապատասխան օօրենսդրական պահանջների առկայություն, նոր միայն դրանից հետո հնարավոր է լինում ստուգումների իրականացում»։

Նա նաև նշեց, որ բոլոր խոշոր հարկ վճարողների ընկերություններում ստուգումներն ավելի հաճախակի են լինում։

 

  • Կիսվել: