կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արարատյան դաշտի առանձին հատվածներում դիտված կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին

Արարատյան դաշտի առանձին հատվածներում դիտված կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. ապրիլի 29-մայիսի 5-ը։

Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի հասկակալումը, նախալեռնային շրջաններում՝ աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային շրջաններում՝ ցողունակալումը։

Արարատյան դաշտում շարունակվել է ծիրանենու և դեղձենու պտուղների աճն ու զարգացումը։

Հովտային շրջաններում շարունակվել, նախալեռնային շրջաններում սկսվել է խաղողի ծաղկաբույլերի առաջացումը։

Նախալեռնային շրջաններում առաջացել են կարտոֆիլի ծիլերը, լեռնային շրջաններում շարունակվել է կարտոֆիլի ցանքը։

Մայիսի 4-5-ին Արագածոտնի և Կոտայքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում դիտված կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին։

Վնասների մասին տեղեկատվությունը ճշտվում է։

  • Կիսվել: