երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արա Վարդանյանն ազատ կարձակվի. կիրառվել է գրավ

Արա Վարդանյանն ազատ կարձակվի. կիրառվել է գրավ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի խափանման միջոց կալանքն այսօր փոխվել է: Այս մասին հայնտել է Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյան:

Նրա խոսքով՝ նա այսօրվա ընթացքում ազատ կարձակվի, կիրառվել է գրավ:

Արա Վարդանյանը, նախնական համաձայնության գալով հիմնադրամին 100 տոկոս մասնաբաժնով պատկանող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքել է պայմանագիր՝ Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին 149.474.540.00 ՀՀ դրամի գույք մատակարարելու մասին, սակայն տվյալ գույքը չի մատակարարվել, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր:

  • Կիսվել: