երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը

Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը

Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Տեսչական մարմնի Թեժ գծին ահազանգ էր ստացվել Աժդահակ լեռան խառնարանային լճից ապօրինի ջրառ իրականացնելու վերաբերյալ։

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ս/թ օգոստոսի 7-ին հայտնաբերել են ապօրինի ջրառ իրականացնող Արմավիրի մարզի Արտաշար համայնքի բնակիչ Թ․Խ-ին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։

Հիշեցնենք նաև, որ դեռևս 2019 թվականին նույն անձը, նույն արարքի համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության։

 

  • Կիսվել: