երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ի, Իրանի և Իրաքի միջև լարվածության պատճառով նավթի գներն աճել են

ԱՄՆ-ի, Իրանի և Իրաքի միջև լարվածության պատճառով նավթի գներն աճել են

ԱՄՆ-ի, Իրանի եւ Իրաքի միջեւ հարաբերությունների լարվածության արդյունքում՝ կապված իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանության հետ, նավթի գները բարձրացել են 2 տոկոսով, տեղեկացնում է Reuters

Մեկ բարելի դիմաց Brent տեսակի նավթի գինը բարձրացել է 70 դոլարով:

Նշվում է, որ Brent LCOc1 տեսակի նավթի ֆյուչերսները հասել են առավելագույնի՝ կազմելով մեկ բարելի դիմաց 70,74 դոլար:

Թանկացել է նաեւ ամերիկյան West Texas Intermediate CLc1 տեսակի նավթի գինը՝ կազմելով մեկ բարելի դիմաց 64,15 դոլար:

Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը Սոլեյմանիի սպանությունից հետո քվեարկել է երկրի տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման օգտին:

Նշենք նաեւ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրաքի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանել: 

  • Կիսվել: