ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
7.6% տնտեսական աճին ամենաշատը նպաստել են մշակող արդյունաբերությունն ու ապահովագրական գործունեությունը. Թունյան

7.6% տնտեսական աճին ամենաշատը նպաստել են մշակող արդյունաբերությունն ու ապահովագրական գործունեությունը. Թունյան

Պնդումները, թե 7.6% տնտեսական աճը գրանցվել է հիմնականում բուքմեքերների և մեքենաների առևտրի շնորհիվ, անհիմն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Վիճակագրական կոմիտեի կողմից երեկ հրապարակված՝ 2019 թվականի 7.6% տնտեսական աճի կառուցվածքն էի ուսումնասիրում։

Սեփական հաշվարկներիս հիման (ըստ պաշտոնական տվյալների) վրա կարող եմ ասել, որ 7.6% տնտեսական աճին ամենաշատը նպաստել են C դասակարգչով մշակող արդյունաբերությունը (1.4 տոկոսային կետ) և K դասակարգչով ֆինանսական/ապահովագրական գործունեությունը (1.2 տոկոսային կետ)։

R դասակարգչով Մշակույթ, զվարճություններ և հանգիստ ուղղությունը (որի մեջ մտնում են նաև բուքմեքերները) տնտեսական աճին նպաստել է 0.56 տոկոսային կետի չափով, իսկ F դասակարգչով մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում ուղղությունը՝ 1 տոկոսային կետի չափով։

Այնպես որ, պնդումները, թե 7.6% տնտեսական աճը գրանցվել է հիմնականում բուքմեքերների և մեքենաների առևտրի շնորհիվ, անհիմն են։

Այդ երկուսը միասին 7.6% տնտեսական աճի առավելագույնը 1.6 տոկոսային կետն են ապահովել (եթե ենթադրենք, որ R-ը միայն խաղային ոլորտն է, F-ը՝ միայն մեքենաների առևտուրը ) ։

Մանրամասն աղյուսակը կներկայացնեմ ավելի ուշ»։

 

  • Կիսվել: