երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
45.8 մլն եվրոյի բյուջետային վարկ՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից

45.8 մլն եվրոյի բյուջետային վարկ՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 45.8 մլն եվրոյի բյուջետային վարկ։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։

Նշված միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։

Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի և գործընթացների ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը:

 

 

  • Կիսվել: