ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
271 մլն դրամ ծախսելով ապահովել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն․ Նիկոլ Փաշինայն

271 մլն դրամ ծախսելով ապահովել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն․ Նիկոլ Փաշինայն

Ամանորի համար 271 միլիոն դրամ ծախսելով՝ Հայաստան են բերել հավելյալ 9 միլիարդ 307 միլիոն դրամ։ Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուիղի եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ունենք տվյալներ եւ կարող ենք ասել, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ունեցել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: »,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ երբ այդ գումարը տրամադրվում էր, շատ քննադատություններ հնչեցին, թե որքանով է արդյունավետ նման միջոցներ հատկացնելը:

«Փաստորեն, մենք 271 մլն դրամ ծախսելով կարող ենք ենթադրել, որ նաեւ դրանով է, որ ապահովել ենք այդ 9 մլրդ դրամ ավել դրամաշրջանառությունը: Դրանից ավելի քան 4 մլրդ դրամը տեղի է ունեցել մարզերում»,- ընդգծեց նա։ 

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ գումարը գնացել է փոքր կրպակների տերերին, տաքսու վարորդներին և այս միջոցով փոքր բիզնես ունեցողները հավելյալ եկամուտներ գեներացրել։

«Կա ավելի կարեւոր արձանագրում. Ամենամեղմ հաշվարկների արդյունքով, այս 9 մլրդ հավելյալ առեւտրաշրջանառության արդյունքում, ինձ ասում են, որ գեներացվելու է ավելի քան 325 մլն դրամի հարկ: Այսինքն այն 271 մլն դրամը որ ծախսեցինք Ամանորին, առնվազն կրկին վերադառնալու է բյուջե եւ մի բան էլ ավելի: Սրանով բազմաթիվ գործարարներ օգտվեցին այդ դրամաշրջանառությունից: Մյուս տարի մենք ավելի մասշտաբային ծախսեր ենք անելու Ամանորի հետ կապված»,-շեշտեց վարչապետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: