երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
25 միլիարդ դրամի հրատապ աջակցությունն բիզնեսին

25 միլիարդ դրամի հրատապ աջակցությունն բիզնեսին

ՀՀ կառավարությունը մոտ 25 միլիարդ դրամի հրատապ աջակցությունն պետք է ցուցաբերվի բիզնեսին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացնելով բիզնեսին տրամադրվելիք 25 մլրդ դրամի վերաբերյալ փաթեթը, նշեց, որ կորոնավիրուսի պատճառով գլոբալ շուկաներում տիրող իրավիճակը բերում է սպառման անկանոն վիճակի, այդ թվում նվազման, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է ունենա ֆինանսավորման բարձիկներ, ինչը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին այդ բարձիկներն օգտագործելով սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածն անցնել առանց էական վնասների կամ կորուստների:

Նրա խոսքով՝ ձևավորել են պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում:

«Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում, դա լինելու է կամ ապահովման միջոցի անբավարարություն, կամ արժութային ռիսկ, կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ մեր կարծիքով մենք լուծել ենք՝ օժանդակության երեք ձևերով: Կարծում եմ՝ կունենանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին on hold մնալ որոշակի ժամանակահատված, այսինքն՝ հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, չունենալ արժութային ռիսկ, բայց պահպանել թե աշխատակիցներին, թե ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել: Այս փուլի համար որպես առաջին փաթեթ, սա գործիքների այն կազմն է, որը հնարավորություն է տալիս բարեխիղճ տնտեսվարողներին այս վիճակում մտածել բիզնեսի զարգացման մասին, ոչ թե ցայտնոտի մեջ մտածել բիզնեսի օպտիմիզացման մասին», - ասաց Մհեր Գրիգորյանը։

  • Կիսվել: