երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2020 թ. մայիսի 15-ին հայկական ատոմակայանը լիովին կկանգնի պլանային նորոգման. Վարդանյան

2020 թ. մայիսի 15-ին հայկական ատոմակայանը լիովին կկանգնի պլանային նորոգման. Վարդանյան

2020 թ. մայիսի 15-ին հայկական ատոմակայանը լիովին կկանգնի պլանային նորոգման,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Ըստ նրա՝ կայանը պլանային նորոգման կկանգնի 65 օրով. դա առայժմ աշխատանքային ժամանակացույցի համաձայն է։ Նախարարը նշեց. «Վերջնական պարզ կդառնա 2020 թվականին։ Ամեն ինչ կախված է էլեկտրաէներգիայի սպառման եւ արտահանման դինամիկայից։ Պլանային նորոգման շրջանակում նախատեսված է աշխատանքներ իրականացնել գերտաքացումից կայանի պաշտպանության արդյունավետության բարձրացման ուղղությամբ»

  • Կիսվել: