երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2020 թ. բյուջեն երազանքի բյուջե չէ, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք. Միրզոյան

2020 թ. բյուջեն երազանքի բյուջե չէ, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք. Միրզոյան

Հայաստանի 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը երազանքի նախագիծ չէ, սակայն կարծում եմ՝ այն վառ ապացույցն է այն բանի, որ գնացքը ճիշտ ճանապարհով է գնում։ Այս մասին այսօր 2020 թ․ բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ եթե ինքը նկարագրելիս լիներ մի կարգախոս, որով կառավարությունը ղեկավարվում է իր տնտեսական քաղաքականության անցկացման ընթացքում, ապա այն կանվաներ «մասնակցություն» եւ «ներառականություն»։

Միրզոյանը մանրամասնեց. «Իմ կարծիքով, կառավարությունը ղեկավարվում է այդ երկու բառերով։ Դա չի նշանակում, որ մենք հասել ենք եւ ունենք մեր երազանքի բյուջեն, եւ դա երբեք չի կարող լինել, սակայն այդ բյուջեն շատ վառ ապացույցն է այն բանի, որ մենք մեր գնացքը ճիշտ ռելսերի վրա ենք դրել եւ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»:

  • Կիսվել: