շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2020-ին ռուսական գազի գինը Հայաստանի համար կմնա անփոփոխ․ համապատասխան պայմանագիրը ստորագրվել է

2020-ին ռուսական գազի գինը Հայաստանի համար կմնա անփոփոխ․ համապատասխան պայմանագիրը ստորագրվել է

2020-ին ռուսական գազի գինը Հայաստանի համար կմնա անփոփոխ․ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրին կից հավելյալ համաձայնագիր են ստորագրել:

Ըստ համաձայնագրի՝ 2020-ի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կպահպանվի 2019-ի սակագնի մակարդակին։

 «Գազպրոմի» տարածած հաղորդագրության մեջ, մասմավորապես նշվում է․ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև տարեկան մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր ծավալով ռուսական գազի մատակարարման պայմանագիրը գործում է մինչև 2020 թվականի վերջ»:

Հիշեցնենք, որ այս պահին ռուսական գազի գինը Հայաստանի համար սահմանին կազմում է $165 1000 Խմ-ի դիմաց։ Սպառողներին մեկ խմ գազը վաճառվում է 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը: Ընկերությունը նաև իրականացնում է գազափոխադրում, պահեստավորում, բաշխում և իրացում, գործող գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի ու ստորգետնյա պահեստարանների վերակառուցում եւ ընդլայնում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: