շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
2020-ին Հայաստանում նախատեսվում է կառուցել և նորոգել երեք անգամ ավելի շատ ճանապարհներ, քան 2015-2018 թվականներին․ Գևորգ Պապոյան

2020-ին Հայաստանում նախատեսվում է կառուցել և նորոգել երեք անգամ ավելի շատ ճանապարհներ, քան 2015-2018 թվականներին․ Գևորգ Պապոյան

2020 թվականի պետբյուջեի նախագծով Հայաստանում նախատեսվում է կառուցել եւ նորոգել երեք անգամ ավելի շատ ճանապարհներ, քան 2015-2018 թվականներին։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Ըստ նրա՝ սա շարունակական գործընթաց է լինելու, ևւ ձեռք բերված հաջողությունների վրա նոր իշխանությունը կանգ առնել չի պատրաստվում։

«Խոսքը, հարգելի համաքաղաքացիներ, ավելի քան 500 կիլոմետրի մասին է»,- ասաց Պապոյանը։  

Նա շեշտեց, որ միանշանակ կողմ է կքվեարկի բյուջեի նախագծի օգտին, քանի որ այն ենթադրում է տնտեսության կայուն աճ եւ համաքաղաքացիների բարեկեցություն։

  • Կիսվել: