երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2020-ի բյուջեով կավելանա ռազմական արդյունաբերության հատկացումները․ Հ․ Արշակյան

2020-ի բյուջեով կավելանա ռազմական արդյունաբերության հատկացումները․ Հ․ Արշակյան

2020 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացնել մոտ 12,4 մլրդ դրամ։

Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 15-ին ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է Հայաստանն ապրելու և աշխատելու ցանկալի վայր դարձնել ինժեներների, ծրագրավորողների, նորարարների համար»,- ասաց նախարարը

Ըստ նրա՝ բյուջեի նախագծով եկող տարի ռազմական արդյունաբերության կարիքների համար ծախսերը կավելանան 22 տոկոսով՝  հասնելով 6,3 մլրդ դրամի։

Արշակյանի խոսքով, միջոցների մի մասը  կուղղվի գիտահետազոտական եւ հետազոտա-կոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, իսկ մյուս մասը՝ արտադրողականության ցուցանիշների բարձրացմանը, «անհրաժեշտ է հաշվի առնել  երկրի կարիքները անվտանգության ապահովման ոլորտում, և միջազգային շուկայում տեղական արտադրանքի իրացման եւ սպառման հնարավորությունների ձեւավորումը։»

  • Կիսվել: