2019 թ․ ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը հաջողվել է տնտեսել շուրջ 585 միլիոն դրամ. Միրզոյան
Կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում 2019թ․ ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը հաջողվել է տնտեսել շուրջ 585 միլիոն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում 2019թ․ ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը հաջողվել է տնտեսել շուրջ 585 միլիոն դրամ, այդ թվում՝
- շուրջ 83 մլն դրամ՝ տրանսպորտային նյութերի ծախսերի գծով,
- շուրջ 69 մլն դրամ՝ էներգետիկ, կոմունալ և կապի ծառայությունների ծախսերի գծով,
- շուրջ 49 մլն դրամ՝ գրասենյակային, կենցաղային և այլ ապրանքների ծախսերի գծով,
- շուրջ 35 մլն դրամ՝ ներկայացուցչական ծախսերի գծով,
- շուրջ 290 մլն դրամ՝ արտասահմանյան գործուղումների ծախսերի գծով։
Հ․Գ․ Ինձ խիստ հետաքրքիր է՝ արդյո՞ք այս գրառումը կարժանանա նույն ուշադրությանը, ինչ ԱԺ կողմից կազմակերպված Վարդավառի միջոցառումը, երբ ԱԺ-ն 5 միլիոն դրամ էր ծախսել՝ փորձելով միմյանց ջրելուց բացի տոնակատարության մեջ ներառել Հայկական գորգերի և գորգագործության ցուցադրություն (նաև չարչրկված գորգերի լվացման բաղադրիչով)՝ ձգտելով ավելի գրավիչ դարձնել տոնակատարությունը հայաստանցիների և զբոսաշրջիկների համար»։