չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
2019-ին շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 1.5 մլրդ դրամի վնաս

2019-ին շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 1.5 մլրդ դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում 2019-ին առաջին անգամ ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության արտադրության ВЗЛЕТ ապրանքային նշանի շարժական ուլտրաձայնային հոսքաչափ, որի շահագործման շնորհիվ կիրականացվի առավել ճշգրիտ հաշվառում ճնշումային փակ խողովակաշարերով ջրառ իրականացնող տնտեսվարողների կողմից ջրօգտագործման ծավալների և պետական բյուջե փաստացի վճարների չափերի հաշվարկման համար, ինչպես նաև առանց ջրաչափական սարքերի ջրօգտագործող տնտեսվարողների նկատմամբ կհաշվարկվեն ջրօգտագործման թույլտվության ծավալների գերազանցման մասով ջրային ռեսուրսներին պատճառված վնասները։
 
Նախորդ տարի գործարկվել է տեսչական մարմնի պաշտոնական կայքէջը և «թեժ գծի» 119 հեռախոսահամարը։
 
ՀՀ վարչապետի հանձնարարականների, պետական այլ մարմիններից ստացված գրությունների, դիմում-բողոքների և այլ հիմքերով տեսչական մարմինը վերահսկողության ոլորտում հնարավոր խախտումները կանխարգելելու և հանրային շահերը պաշտպանելու նպատակով իրականացրել է թվով 160 ստուգում։
 
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության և ընդերքի ոլորտներում իրականացված վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթների արդյունքում արձանագրվել է թվով 1863 իրավախախտում, վարչական տույժի են ենթարկվել 914 անձ։
 
2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում Պետական բյուջե է մուտքագրվել 512.349.241 ՀՀ դրամ:
 
Շարունակվում է նաև իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությունը, 2019 թվականի ընթացքում նրանց ուղարկված նյութերի թիվն հասել է 820-ի՝ շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել՝ 1.485.809.280 ՀՀ դրամ։

  • Կիսվել: