շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի, մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական նվերներ

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի, մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական նվերներ

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: 

Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, իսկ ծառայության ընթացքում և հայրենիքի սահմանները պաշտպանելիս առաջադրված խնդիրները պատվով ու բարեխղճորեն կատարելու համար մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։

  • Կիսվել: