չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Զինվորականությունն իր ծրագրերում միշտ ունի այն, ինչ ձգտում ենք կատարել». ԳՇ պետը՝ Շուշին վերադարձնելու մասին

«Զինվորականությունն իր ծրագրերում միշտ ունի այն, ինչ ձգտում ենք կատարել». ԳՇ պետը՝ Շուշին վերադարձնելու մասին

Ներկա դրությամբ իրադրությունը սահմանին գնահատում եմ հարաբերական կայուն։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին,  «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

«Անվտանգությունն գնահատվում է իրադարությամբ եւ կայունությամբ։ Ներկա դրությամբ իրադրությունը սահմանին գնահատում եմ հարաբերական կայուն։ Իրավիճակը վերահսկում են Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները։ Ռազմական անվտանգությունն ապահովելու համար, միանշանակ, աշխատանքներ են իրականցվում, շատ դժվար է, բայց ձգտելու ենք հասնել դրան»,- ասաց Ասրյանը։

Հարցին, թե ինչ է անում ՀՀ-ն, որպեսզի Շուշին նորից հայկական լինի, ԳՇ պետը պատասխանեց. «Զինվորականությունը մշտապես իր պլաններում ունի այն, ինչը մենք ձգտելու ենք կատարել: Ռազմական անվտանգության ապահովման համար, միանշանակ, պաշտպանական գերատեսչությունում  իրականացվող բոլոր քայլերը համապատասխանում են իրականությանը, աշխատանքներ իրականացվում են, շատ դժվար է, բայց ձգտելու ենք հասնել այդ իրականությանը: Անվտանգությունը սանդղակով չի գնահատվում, այն իրադրությամբ, կայունությամբ  է գնահատվում, ներկա դրությամբ գնահատում եմ հարաբերական կայուն», - հայտարարեց ԳՇ պետը:

 

 

 

 

 

  • Կիսվել: