շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զինհաշմանդամ մարզիկները մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին

Զինհաշմանդամ մարզիկները մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին

ՀՀ պաշտպանության նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի և Ռազմական սպորտի միջազգային խորհրդի  (CISM) եռակողմ  պայմանավորվածության համաձայն՝ հայ զինհաշմանդամ մարզիկները հունվարի 19-ից 24-ը մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին:  Այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հավաքի նպատակն է մարզիկներին 2021թ. կայանալիք զինվորականների ձմեռային խաղերին նախապատրաստելը: Հավաքին մասնակցող զինհաշմանդամ մարզիկների ընտրության հարցում պաշտպանության նախարարությունը համագործակցել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ:

 

  • Կիսվել: