երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել բանակի համար ճտքավոր կոշիկների գնման գործընթացներում

ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել բանակի համար ճտքավոր կոշիկների գնման գործընթացներում

 ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:

Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձևերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։

 

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

  • Կիսվել: