երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փաշինյանն ու Սահակյանը ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ խորհրդակցություն են անցկացրել

Փաշինյանն ու Սահակյանը ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ խորհրդակցություն են անցկացրել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանակերտում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին:

 

Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:

 

Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք։ 

 

  • Կիսվել: