հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: