հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խնդրի խորքը հասկանալու համար պետք է տեսնենք՝ ինչպես են մեր երեխաները շփվում բակերում․ Փաշինյանը՝ Արցախում զոհերի մասին

Խնդրի խորքը հասկանալու համար պետք է տեսնենք՝ ինչպես են մեր երեխաները շփվում բակերում․ Փաշինյանը՝ Արցախում զոհերի մասին

Մենք խնդրի խորքը հասկանալու համար պետք է տեսնենք, թե ինչպես են մեր երեխաները շփվում բակերում, դպրոցներում: Այսօր այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախում գրանցված զինծառայաողների մահվան դեպքերին։

Փաշինյանը նշեց, որ ցանկացած դեպք բոլորիս համար մեծ խնդիր է.

«Մենք մանրամասն զրույց են ունեցել և՛ Պաշտպանության նախարարի և՛ ԳՇ պետի հետ։ Ընդհանուր, ես իմ տեսակետն ասել եմ: Ես էս վերջերս զարմացա, որ ընդհուպ մինչև ԱԺ պատգամավորներ, ինչ-որ միջավայրերի մասին խոսելիս ասում են, որ գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների և ինքնության պահպանման համար շատ կարևոր է: Այսօր մենք բանակում վարտիք փոխելու խնդիր ենք դրել, արել ենք դա: Լվացքի մեքենաներով ենք ապահովել: Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար խնդիր է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ լինում է մեկ այլ զինվորի վարտիքի հետ: Եթե հանկարծ զինվորներից մեկը նման վարտիք կրի, նրա հետ պարզաբանումների խնդիր կլինի։

«Մենք մինչև գենետիկ մակարդակում խնդիրը պետք է ախտորոշենք: Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է: Ես ՔԿՀ-ում եղել եմ, տեսել եմ, թե ինչպես են ինչ-որ հասկացություններով մարդկանց ոտքի վրա ոչնչացնում, ջարդում, սարքում հողին հավասար»,-ասաց նա:

  • Կիսվել: