ՀՀ ԶՈւ-ն ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ
ՀՀ զինված ուժերը հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
՛՛Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին։
Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։