«Հայաստանի Հանրապետություն». Հայրենի հողը, մեր տունն անառիկ են մնալու
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2016 թ. ապրիլի սկզբին քաշաթաղցի կամավորականների հետ առաջնագծում էի: Զորամասում հանդիպեցի տանկիստներին: Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հ. Հակոբյանը 2008 թվականից ծառայում է այս տարածքում, սակայն նման մասշտաբի մարտի դեռ չէր մասնակցել: Ասաց՝ կորցրել է 3 զինվոր՝ Միշա Աղաջանյան՝ Ապարանից, Արտակ Պետրոսյան՝ Տաշիրից, եւ Դավիթ Հայրապետյան՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից: Տարբեր անձնախմբերից են նահատակները: Վաշտը թշնամուն հասցրել է մեծ կորուստներ՝ 4 զրահամեքենա, 3 տանկ, բազում ասկյարների դիեր: Այն հարցին՝ ի՞նչ էր զգում մարտի ընթացքում, ասաց՝ կատարել խնդիրը, եւ կատարեցին, այդ պահին դարձյալ պատրաստ էին առաջ մղել իրենց երկաթե նժույգները:
Ասկերանի շրջանի Աստղաշենից է սերժանտ Արտյոմ Մկրտչյանը. նշեց՝ մարտի ընթացքում միայն մի բան էր մտածում՝ թշնամու շատ զրահատեխնիկա խոցել, շատ ասկյար սատկացնել: Զորամասում տարբեր կամավորական ջոկատներ էին սպասում, որ զենք ստանան ու բարձրանան դիրքերը: Այստեղ էր Քարին տակի խումբը՝ նախկին ազատամարտիկներ, նրանց զավակները, համայնքապետ Մխիթար Առուշանյանի գլխավորությամբ. 1992 թ. հունվարի 26-ին տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը, որի ընթացքում մարտիրոսված 20-ից ավելի քաջորդիների թվում էր նաեւ հրամանատար Վաղարշակ Առուշանյանը: Այժմ Վաղարշակի որդին է նոր մարտական ջոկատի հրամանատարը: Քարինտակցիները, որ Արցախյան գոյամարտի առաջին տարիներին հաստատեցին իրենց՝ հերոս ժողովուրդ լինելը, այս անգամ էլ հասել են հայրենիքի հյուսիսային սահման»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։