երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համլետ Լեւոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

Համլետ Լեւոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

ՀՀ նախագահի հրամանագրով Համլետ Լեւոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Համլետ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,-ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ այսօր մեկ այլ հրամանագրով Արսեն Մանգասարյանն ազատվել էր Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ:

  • Կիսվել: