շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես պետք է ձեզ հաշվետվությու՞ն տամ, թե ինչու է անհրաժեշտ եղել օտարել ՊՆ-ի հողերը. Սարգսյան

Ես պետք է ձեզ հաշվետվությու՞ն տամ, թե ինչու է անհրաժեշտ եղել օտարել ՊՆ-ի հողերը. Սարգսյան

Այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագսյանն անդրադարձել է հարցին, թե ինչու են իր իշխանության օրոք Իսակովի պողոտայում ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող հողեր օտարվել, ինչի վերաբերյալ այսօր ԱԱԾ-ում գործ է քննվում:

՛՛Անհրաժեշտ է եղել՝ օտարվել են, ես պետք է ձեզ հաշվետվությու՞ն տամ, թե ինչու է անհրաժեշտ եղել: Ես հանրությանը բազմաթիվ անգամներ բացատրել եմ, հանրայնացրել եմ, եւ մեղավորը ես չեմ, որ դուք դրանից տեղյակ չեք:

Այդ հողերն օտարվել են, որպեսզի ՊՆ-ի կարիքները հոգանք, եւ հոգացել ենք: Կառուցել ենք համալիր, որի նմանը որեւէ այլ տեղ չկա, ձեռք ենք բերել սպառազինություն եւ այլն: Դա կառավարության որոշմամբ տրվել է ՊՆ-ին, ՊՆ-ն էլ տնօրինել է՛՛,-նշել է նա՝ անպատասխան թողնելով հարցը, թե ինչու է պաշտոնատար անձանց օտարվել:

  • Կիսվել: