ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դավիթ Տոնոյանը պաշտոնական այցով Բելառուսում է

Դավիթ Տոնոյանը պաշտոնական այցով Բելառուսում է

Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։ Այցի առաջին օրը տեղի է ունեցել Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Անդրեյ Ռավկովի հետ։

Կողմերը քննարկել են երկու պետությունների ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, հաստատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2020 թ. երկկողմ համագործակցության ծրագիրը։

  • Կիսվել: